ՆՐԱՆՔ ԽԱՂՈՒՄ ԷԻՆ,,,ՊԱՏԵՐԱԶՄ

ՀԱՅԿ ԼԵՈՆԻԴԻ ՄԵՂՐՅԱՆ

Զոհվել է Արցախյան ազատամարտում ,16 տարեկան հասակում:

Արմատներով Արցախի Մեղրյանների տան առաջին արու զավակը,Հայկը,ծնվել է 1977 թ,  մարտի 24-ին հայրենիքից հեռու ՌԴ Սանկտ- Պետերբուրգ քաղաքում:1982-ին,երբ Հայկն ընդամենը 5 տարեկան էր,Մեղրյանների ընտանիքը վերադառնում է հայրենիք եվ բնակություն հաստատում Երեվանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Հայկի մանկությունն անցել է Երեվանում:Հայկն իր խաժ աչքերով,լայնաթիկունք ,բարձրահասակ կազմվածքով,աշխույժությամբ տարբերվում էր իր հասակակիցներից:Կռվարար էր,բայց միեւնույն ժամանակ շատ խոհեմ եվ զուսպ:Նրա ամենասիրելի խաղը կռիվ-կռիվն էր,իսկ վերջին խաղը,,,պատերազմը:

Հայկն իր հասակակիցներից եվ կրտսեր եղբորից տարբերվում էր լրջությամբ,հաբերատարությամբ,մտածելակերպով եվ աշխարհայացով:Երազում էր դառնալ լավ մարդ,,,

Սովորել է Երեվանի թիվ 136 միջն, դպրոցում եվ ցուցբերել է բարձր առաջադիմություն:Առարկաներից իր համար առանձնացնում էր հայոց լեզուն ու գրականությունը,մաթեմատիկան,պատմությունը:Սիրված աշակերտ էր դպրոցում,վայելում էր ընկերների սերն ու հարգանքը:Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ռազմական ուսումնարան,այնուհետեւ վեցամսյա դասընթացներ անցնում հատուկ նշանակության ջոկատում:Դառնում է հորեղբոր,հայդուկապետ Շահեն Մեղրյանի օգնականը:

Հայկը մի օր հայտնում է հորը-Լեոնիդ Մեղրյանին,որ մոտ օրերս հորեղբայրը գալու է համոզելու իրեն,որ Հայկն էլ հետը մեկնի Արցախ-համալրելու իր կամավորական ջոկատը:

Հայրը չի առարկում եւ ասում է,«Դե,եթե որոշել եք,ձեզ բարի ճանապարհ,Աստված ձեզ հետ»:

Սա ծնողների վերջին հրաժեշտն էր,այդ օրվանից նրանք այլեւս չտեսան Հայկին:

Եռաբլուրում էլ նրանք կողք կողքի են՝ Շահեն Մեղրյանն ու Զորաց պանթեոնի ամենաջահել զոհը՝ Հայկ Մեղրյանը։Տապանաքարին միայն անուն-ազգանունն է, ծննդյան ու մահվան թվերը։ Բայց իրո՞ք նա 1977-ին է ծնվել, թե՞ այն նույն տարին, երբնախապապը Գյուլիստանում առաջին բերդը կառուցեց։

Հայկ Լեոնիդի Մեղրյաններ շատ անգամ են ծնվել ու դեռ շատ անգամներ կծնվեն, որպեսզի իրենց պապերի կյանքը շարունակենԳյուլիստանում։

ԹԵ ՄԱՐՏՈՒՄ ԸՆԿՆԵՄ

Թե մարտում ընկնեմ,տխուր մի մնա,

Անսեր մի մնա,սիրիր դու մեկին,

Թող ջահել սիրտդ սիրով արբենա,

Ափսոս է վարդը թոշնի գարունքին:

Ես վարդ կդառնամ դաշտում բուրավետ,

Կդառնամ ծաղիկ,անուշ կբուրեմ,

Դու այցի եկ ինձ ընկերոջդ հետ,

Քաղիր եւ թող ,որ ձեռքքդ համբուրեմ:

Համբույրով վերջին կարոտս առնեմ,

Իսկ դու իմ անուշ բույրով արբենաս:

Թող,որ քո ձեռքին ես միշտ թառամեմ,

Ախ կուզեմ,որ դու անթառամ մնաս:

http://www.youtube.com/watch?v=ts1mo3YQEi0

Оставьте комментарий